ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-ցերեկույթ՝ նվիրված մեծ մանկավարժ Աշոտ Տեր-Գրիգորյանին

Դեկտեմբերի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Թե վայրկյանը դու չլցնես իմաստով,
Հավերժ կյանք էլ թե ունենաս, գին չունի:
Աշոտ Տեր-Գրիգորյան

Դեկտեմբերի 10-ին Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական մթնոլորտ էր տիրում: 7-րդ Բ դասարանում /դասղեկ՝ Ն. Ենգիբարյան/ դաս-ցերեկույթ էր՝ «Արևաշող ուսուցիչը» խորագրով՝ նվիրված Աշոտ Տեր-Գրիգորյանի ծննդյան օրվան: Աշակերտները ներկայացրին մեծ մանկավարժի կենսագրւթյունը, ստեղծագործական ուղին: Կարդացին նրա քառյակները, հուշերը, ասմունքեցին նրա սիրած գրողների՝ Հ. Թումանյանի և Ավ. Իսահակյանի բանաստեղծություններից, հնչեցրին սիրելի կոմպոզիտորների՝ Կոմիտասի և Ա. Շահմուրադյանի երգերն ու պարը:

Նա այն մանկավարժներից էր, ով ապրել է մարդկանց հետ, մարդկանց համար, եղել մեծ հայրենասեր, սիրտը նվիրել մանուկներին: Նրա վաստակը բարձր են գնահատել աշակերտները: Նա պարգևատրվել է միջազգային «Ժպիտի շքանշանով»: Մենք ապրում ու ապրելու ենք մեծ մանկավարժ Աշոտ Տեր-Գրիգորյանի խորհուրդներով և հպարտանում ենք, որ սովորում ենք նրա անունը կրող մեր սիրելի կրթօջախում:

Ն. Դավթյան
Տնօրենի՝ ՄԿԱ գծով տեղակալ