ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին

Դեկտեմբերի 17, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին իրականացնում է «Դասարան+դասական» կրթական ծրագիրը։ Այն մշակված է ավագ դպրոցի աշակերտների համար և միտված է ամրապնդելու դպրոց-թատրոն կապը։
Դեկտեմբերի 16-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Դասարան+դասական» կրթական ծրագրի ամփոփիչ  միջոցառմանը և հավաստագրեր հանձնել աշակերտներին:

Երևանյան դպրոցներից մասնակցության հայտ ներկայացրած շուրջ 250 աշակերտ նոյեմբերի 4-ին հյուրընկալվել էին Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում։ Ծրագրի մեկնարկը հայտարարել և աշակերտներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։  Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի նպատակն ու ընթացքը, որից հետո ծրագրին մասնակից աշակերտները հայ թատերարվեստին նվիրված՝ «Իմ սիրելի դերասանը/դերասանուհին», «Իմ սիրելի ներկայացումը», «Իմ սիրելի թատրոնը», «Իմ սիրելի գրական հերոսը» թեմաներով շարադրություն են գրել։ Արդյունքների ամփոփման միջոցով ընտրվել է 60 հաղթող։ Ընտրական փուլը հաղթահարած աշակերտները նոյեմբերի 12-16-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Փոքր բեմում» մասնակցել են «Թատրոնի պատմություն», «Դերասանական արվեստ», «Ռեժիսորական արվեստ», «Թատերական գործի կազմակերպում», «Արվեստի այլ տեսակների ներգրավվածությունը թատրոնում» թեմաներով սեմինար-դասախոսությունների։ Դասախոսությունները վարել են ոլորտի լավագույն մասնագետները։

Թատերագետ, ՀՀ ԳԱԱ ակադեմիայի թղթակից անդամ Հենրիկ Հովհաննիսյանի դասախոսությունը՝  «Թատրոն» երևույթի յուրահատուկ ներկայացումն էր։ Թատրոնի պատմության էջերին ծանոթացրել է արվեստագիտության թեկնածու Անուշ Ասլիբեկյանը, իսկ արվեստագիտության թեկնածու Սառա Նալբանդյանը խոսել է թատրոնի ժամանակակից միտումների մասին։ ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանի և Դավիթ Հակոբյանի օգնությամբ ծրագրի մասնակիցները ծանոթացել են դերասանի վարպետության հիմունքներին։ ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Էլբակյանը և ՀՀ վաստակավոր արտիստ Ռուբեն Բաբայանը դպրոցականների համար բացահայտել են ռեժիսորական արվեստի նրբությունները: Արվեստագիտության թեկնածու Մանե Մկրտչյանն էլ անդրադարձել է մշակույթի մենեջմենթին: Նկարիչ, դիզայներ Էդիկ Պողոսյանը դպրոցականների հետ խոսել է արտաքին գովազդի մասին, իսկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն Հրաչ Ներսեսյանն աշակերտներին ծանոթացրել է թատրոնի նյութական արտադրությանը, որից հետո շրջայց են կատարել թատրոնի արտադրամասերում և ետնաբեմում։ Երաժշտության դերը թատրոնում թեման ներկայացրել է Վաչե Շարաֆյանը, իսկ նկարիչ Գարեգին Եվանգուլյանը խոսել է բեմանկարչության մասին: Պարուսույց Անի Աբրահամյանը մասնակիցների համար բացահայտել է պարի աշխարհը, իսկ արձակագիր Նելլի Շահնազարյանի դասախոսությունը՝ գրականություն և թատրոն կապի մասին էր։

Դասախոսություններն ուղեկցվել են ներկայացումների դիտումներով։  Այս օրերի ընթացքում ծրագրի մասնակիցները Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում դիտել են «Իմ ընտանիքն իմ ճամպրուկում է» ներկայացումը, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝«Արծվաբույն», «Հարսնացուն հյուսիսից», «Պեպո» ներկայացումները։

Աշակերտները հնարավորություն  են ունեցել նաև ներկա գտնվելու Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի «Թռիչք կկվի բնի վրայով» ներկայացման գլխավոր փորձին և պրեմիերային։

Ծրագրի հաջորդ փուլի ընթացքում աշակերտները մասնագետների խորհրդատվությամբ մշակել են դասախոսություններ, որոնք ներկայացնում են իրենց դպրոցներում՝ այդպիսով իրենց դասընկերներին ևս հաղորդակից դարձնելով ծրագրին:

2020 թվականին ծրագիրը կդառնա համապետական՝ ընդգրկելով ՀՀ մարզերը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)