ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս-քննարկում՝ «Ազգային ինքնություն» թեմայով

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

  Դեկտեմբերի 12-ին Երևանի Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-4 դասարանում հասարակագիտության ուսուցչուհու ղեկավարությամբ տեղի ունեցավ դաս-քննարկում «Ազգային ինքնություն» թեմայով, որի նպատակն էր աշակերտների մոտ բարձրացնել ազգային ինքնագիտակցությունը և ճիշտ արժևորել: Քննարկվեց ինչ է ազգը, ազգային ինքնությունը: Երկու տարբեր ազգերի խառնուրդ աշակերտուհի Ռիթա Անթապին ներկայացրեց, թե ինչպես է կարողանում միաժամանակ պահպանել քրիստոնյա արաբ և հայ ազգերի ավանդույթները, իսկ սիրիահայ Արման Խշուաճեանը  պատմեց, որ ապրելով Սիրիայում `ինչպես են ազգությամբ հայերը կարողանում հայ մնալ, պահպանել իրենց ինքնությունը:

     Քննարկման կարևորագույն նպատակը աշխարհի գլոբալիզացման գործընթացում մեր ազգային ինքնությունը պահելն է:

    Դասը բավականին հագեցած էր և ուսուցողական: