ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծնո´ւնդդ շնորհավոր, Մարութա սարի հավերժ զինվորյալ

Դեկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Մի տեղ ռանչպար, մի տեղ մաքուր ազնվական,
մի տեղ «ծուռ», բայց միշտ անսահման ազնիվ, անկեղծ մարդ»:

Համո Սահյան

    Դեկտեմբերի 13-ին, 1960-70-ական թվականների հայ արձակի արժանավոր ներկայացուցիչներից մեկի` Մուշեղ Գալշոյանի ծննդյան տարեդարձն է: Արձակագիր, որ իր առողջ գրականությամբ սերունդներին է փոխանցել պատմական հայրենիքի կարոտն ու հիշողությունը և մի օր այն ազատագրելու հույսը:

     Մուշեղ Գալշոյանը մեր կորցրած կարոտների եղեգնափող հնչեցնողն է, և նրա թողած հնչյունները մեր բոլորի մեջ են: Դրա վառ ապացույցն է այսօր Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում կազմակերպված հուշ-ցերեկույթը`նվիրված Սասնա ծռերի թոռան թոռ, ֆիդայի Գալշոյե Մանուկ պապ ու Օվե հայր ունեցող օրինական ժառանգին`Մուշեղ Գալշոյանին, ով այսօր կդառնար 86 տարեկան, բայց ընդմիշտ մնաց 47 և հավերժորեն մնաց նժույգի վրա: Նա ապրեց լեռան պես, լեռան շնչառությամբ և արժանապատվությամբ: Իսկ ո՞վ չգիտի, որ լեռները չեն ծերանում…

    Միջոցառումն ավարտվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի շնորհավորական խոսքով`ուղղված դպրոցի աշակերտներին`գալշոյանականներին, հորդորեց լինել մեծն սասունցուն արժանի հետնորդներ, որովհետև Մուշեղն ինքը պատրաստի կերպար էր, ազգային չտեսնված կերպար:

   Ծնո´ւնդդ շնորհավոր, Մարութա սարի հավերժ զինվորյալ…

                           Չես հեռացել մեզնից
                           Ճյուղ ես դարձել Հայոց Տոհմածառին…

Վահան Սևան