ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Թումանյան-150․ Թումանյանի հեքիաթների աշխարհում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

Երևանի 201 դպրոցում շարունակում է թևածել թումանյանական մաքրամաքուր շունչը: Երկրորդ դասարանը (դասվար՝ Շողիկ Մարտիրոսյան) դեկտեմբերի 10-ին դպրոցի գրադարանում հանդես եկավ բեմականացմամբ` «Հ. Թումանյանի հեքիաթների աշխարհում» խորագրով: Աշակերտները բեմական հագուստներով ներկայացրին հատվածներ Հովհաննես Թումանյանի «Սուտասանը», «Ձախորդ Փանոսը», «Սուտլիկ որսկանը», «Կիկոսի մահը», «Անբան Հուռին» և «Անխելք մարդը» հեքիաթներից: Աշակերտները գեղեցիկ և տպավորիչ բեմական խոսքով փաստեցին, որ իրենց մանկությունը անցնում է Հովհաննես Թումանյանի հեքիաթների ուղեկցությամբ: Թումանյանը հասկանալի և սիրելի է բոլոր մանուկներին: