ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հիշարժան հանդիպում «ԴասA» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպված «ԴասA» ծրագրի շրջանակներում այսօր` 2019թ. դեկտեմբերի 19-ին, Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցը հյուրընկալեց Հայաստանի պետական երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի մի խումբ երաժիշտների: Պատվավոր հյուր էր նաև դաշնակահարուհի Լիլիթ Գրիգորյանը, որը իր պրոֆեսիոնալ կատարմամբ հիացրեց հանդիսատեսին: Դաշնակահարուհու  նվագակցությամբ ելույթ ունեցան նաև դպրոցի շնորհալի աշակերտները` Աստղիկ և Ալեն Մանուկյանները, որոնք իրենց գեղեցիկ ձայնով հիացրին ինչպես ընկերներին, ուսուցիչներին, այնպես էլ հյուրերին:

   Դպրոցի տնօրեն Հ.Դավթյանը մանկավարժական կոլեկտիվի և աշակերտության անունից շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին  նման ուսուցանող, արվեստն ու մշակույթը դպրոցին մերձեցնող նախաձեռնության համար: