ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ «Դասարան+դասական» ծրագրի շրջանակներում

Դեկտեմբերի 19, 2019
Դպրոցական անցուդարձ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ավագ դպրոցի աշակերտների համար մշակվել է կրթական ծրագիր`«Դասարան+դասական», որի նպատակը դպրոց-թատրոն կապի ամրապնդումն է: Այդ ծրագրին մասնակցել են նաև Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI դասարանի աշակերտներ Էդիտա Նժդեհյանը և Լիանա Ավետիսյան-Մուշեղյանը, որոնք ԿԳՄՍ նախարար Ա.Հարությունյանի կողմից արժանացան հավաստագրերի: Այդ ծրագրի շրջանակներում ստացած գիտելիքների հիման վրա աշակերտուհիները դպրոցում անցկացրին բաց դաս` նվիրված թատրոնին:

Դասը ծառայեց իր նպատակին: Դասին ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարության և Գ.Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանը: