ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հեքիաթն այցելել էր դպրոց

Դեկտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Ամանորյա կախարդանքը թևածում էր Աբովյանի Ն. Վանյանի անվան N5 հիմնական դպրոցում՝ համակելով բոլորին տոնական բարձր տրամադրությամբ... Հեքիաթն այցելել էր դպրոց՝ իր հետ բերելով խինդ ու ծիծաղ, երգ ու պար, անկեղծ ու բարի ժպիտներ, երգ ու ծափով լցված տոնական ջերմ տրամադրություն: 8 ա դասարանի աշակերտները դասղեկ Ք. Հայրապետյանի և դպրոցի նախակրթարանի փոքրիկ հրաշքները դաստիարակ Ա. Գրիգորյանի հետ կազմակերպել էին ամանորյա գունեղ միջոցառում, որտեղ հնչում էին մանուկների կենսախինդ երգն ու անզուգական պարային կատարումները: Մանուկների լուսաշող աչուկներից հորդում էր ջերմություն և ժպիտ, որը ավետում էր երազանքների կատարում, ուրախ և խոստումնառատ տարի: