ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայտնի են տարվա 10 լավագույն մարզիկները

Դեկտեմբերի 26, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամփոփել է ՀՀ «Տարվա 10 լավագույն մարզիկներ» մրցույթի արդյունքները: Տարվա տասը լավագույն մարզիկները որոշվել են SMS քվեարկության, նախարարությունում գրանցված ՀՀ հավաքական թիմերի մարզիչների (ՀՀ մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչների) և մրցույթի քվեարկության համար հավատարմագրված լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ (նշված երեք բաղադրիչներից յուրաքանչյուրը կազմում է մրցույթի ընդհանուր արդյունքի մեկ երրորդ մասը):

SMS քվեարկությունն անցկացվել է դեկտեմբերի 12-25-ը: Դեկտեմբերի 25-ին կայացել է նաև ֆեդերացիաների ներկայացուցիչների և լրագրողների քվեարկությունը, ինչից հետո ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակել է լավագույնների անունները:

Տարվա տասը լավագույն մարզիկներն են՝ Ալեքսանյան Արթուր (հունահռոմեական ըմբշամարտ), Ալեքսանյան Ռուբեն (ծանրամարտ), Ավետիսյան Արթուր (սպորտային մարմնամարզություն), Բաչկով Հովհաննես (բռնցքամարտ), Գալստյան Սլավիկ (հունահռոմեական ըմբշամարտ), Կիրակոսյան Տիգրան (սամբո), Հարությունյան Արսեն (ազատ ոճի ըմբշամարտ), Մարտիրոսյան Սիմոն (ծանրամարտ), Մինասյան Գոռ (ծանրամարտ), Մկրտչյան Հակոբ (ծանրամարտ):

Նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով մարզիկներին, նշել է, որ նախատեսվում է ևս մեկ հանդիպում. «Հունվարին կազմակերպելու ենք գեղեցիկ և անակնկալներով լի միջոցառում: Մինչ այդ մարզիկներին հրավիրելու եմ դեկտեմբերի 31-ին կայանալիք Ամանորի հանդիսավոր երեկոյին»,- ասել է նախարար Ա. Հարությունյանը:

Նախարար Արայիկ Հարությունյանը, անդրադառնալով մրցույթի անցկացման կարգին, չի բացառել, որ այն կարող է փոփոխությունների ենթարկվել. «Ծանոթ եմ կարգի վերաբերյալ հնչող դժգոհություններին: Հաշվի առնելով բոլոր բողոքները՝ կվերանայենք կարգն ամբողջությամբ և ոլորտի մասնագետների ու լրագրողների հետ քննարկելով՝ կընտրենք լավագույն տարբերակը»,- ասել է Ա. Հարությունյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)