Դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամանորյա միջոցառումների շարքը։ Թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին «Կաղանդի երազանքը» խորագրով մյուզիքլ թատերական ներկայացումը։
Միջոցառումը սկսվեց գլխավոր հերոսուհի՝ Սելինայի կերպարի ծանոթացմամբ, որի ամանորյա երազանքը անտեսված էր իր ծնողների կողմից: Միջոցառման սկզբում թվում էր, թե ամեն ինչ տխուր ավարտ է ունենալու, սակայն բեմադրությունն ուներ լավատեսական միտումներ. իրականացավ Սելինայի ամանորյա երազանքները: Կարդալով Սելինայի նամակը՝ Ձմեռ պապիկը անչափ հուզվեց և այցելելով նրա տուն՝ բերեց սեր, խաղաղություն և ավետումը փոքրիկ փրկչի ծննդյան: Միջոցառման առանցքում ընկերասիրության, մարդասիրության, նվիրվածության վեհ գաղափարներն էին, որոնք սաները մարմնավորել էին իրենց կերպարներով:
Ներկայացման բուն նպատակը ոչ միայն հանդիսատեսին ուրախացնելն էր, այլ հավատի ներշնչումը, որ կիրականանան կաղանդի բոլոր երազանքները: Մյուզիքլի ընթացքում՝ ըստ տեսարանների, հնչեցին ամանորյա երգերը. «Կաղանդ կուգա փոքրիկներ», «Kumbaya», «Ես նկարիչ փիսոն եմ», «Գիշերն իջավ», «Santa clause is coming to town», «Լուռ գիշեր», «Կաղանդ է այսօր», «Տոնածառ», «Կաղանդ պապան ուշ է մնացեր», «Զանգակներ-զանգակներ», «It’s the most wonderful time of the year», «Իմ սիրուն երկիր» և «Ծափ զարկ աշխարհ»:
Հատկանշական էր խմբակի ղեկավար և բեմադրիչ Վ. Թանաշեանի ներկայությունը բեմում Ձմեռ պապիկի դերում, իսկ միջոցառման ավարտին բոլորին անակնկալ էր սպասվում. Ձմեռ պապիկի կերպարով բեմ բարձրացավ ներկայացման հեղինակ բեմադրիչ Հարութ Հարպոյեանը, որը Լիբանանից ժամանել էր «Ընտանիք» կենտրոն՝ ներկա լինելու իր իսկ հեղինակած ներկայացմանը: Նա չափազանց տպավորված էր և ամանորյա բարեմաղթանքներ հաղորդելուց զատ իր գոհունակությունը հայտնեց՝ նշելով, որ ներկայացումն ուներ հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներ և լուծումներ:
«Ընտանիք» կենտրոնում ամանորյա միջոցառումները կշարունակվեն մինչև դեկտեմբերի 28-ը։
Վ. Թանաշեան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ