ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի ուղերձն Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ

Հունվարի 8, 2020
Պաշտոնական

Սիրելի' բարեկամներ,

Շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ:

Մեր օրերում դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները,  նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: 

Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության այդքան փոխլրացնող ոլորտները` նոր հնարավորություններ ու մարտահրավերներ ստեղծելով մեզ համար: 

Վերարժևորելով մեր միասնական նախարարության գործունեությունը, որը ժամանակի ընթացքում սկսեցին կոչել նաև բովանդակության նախարարություն, չեմ կարող չնշել, որ կրթության ոլորտում այս տարի մեկնարկեցին համակարգային բարեփոխումներ, որոնց իրական արդյունքները կզգանք տարիներ հետո, թեև դրանք միասնական ու ամենօրյա աշխատանք են պահանջում` այսօր և վաղը։ 

Պետք է նշեմ այն ծրագրերը, որոնք միավորեցին կրթության ու մշակույթի ներուժը` այն բազմապատկելով մեր երեխաների ու երիտասարդների միջոցով: 

Պետք է նշեմ մեր մշակույթի միջազգայնացման ու հանրահռչակման համար իրականացված մեծ աշխատանքը.  ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատերից ներս հնչեցին Կոմիտասի ու Թումանյանի անմահ անուններն ու բացահայտվեցին հայկական տառարվեստի գաղտնիքները: 

Բազմաթիվ նախագծեր ուղղվել են դպրոցաշինությանն ու դպրոցների զարգացմանը: Չէ՞ որ մեր երեխաները լավագույնին են արժանի: 

Սպորտի ոլորտում մեր պատասխանատուների, մարզիկների ու մարզիչների ջանքերի արդյունքներն էլ կունենանք Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի ժամանակ:

Պետք է նշեմ նաև այն ջանքերը, որոնք մեր մեծ թիմը գործադրում է ամեն օր`ավելի շոշափելի արդյունքներ ու մեծ ձեռքբերումներ ունենալու նպատակով: 

Մենք բոլորս, մեր ամենօրյա աշխատանքով ու կենսակերպով, մեր ընկերների, քույրերի ու եղբայրների, հարևանների ու բարեկամների հետ միասին, մեր բաժին պատասխանատվությունն ենք կրում մեր երկրի զարգացման համար: 
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով մաղթում եմ բոլորիս այն ուժը, նպատակասլացությունն ու կամքը, որը Հայաստանի զարգացման երաշխավորն է: 

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)