ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ներդրվել է 3 նոր մասնագիտություն. Քննարկում Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի տարեվերջյան նիստում

Դեկտեմբերի 27, 2019
Պաշտոնական

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային խորհրդի (ՄԿՈՒԶԱԽ) տարեվերջյան նիստը, որը վարել է նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդի օրակարգում ներառված հարցերի շրջանակում քննարկվել է  Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի առաջարկությունը` խորհրդում ընդգրկված գործարար համայնքի ներկայացուցիչների կազմում փոփոխություն կատարելու վերաբերյալ և որոշվել  հարցին անդրադառնալ միության կողմից գրավոր հիմնավորումներ ներկայացնելուց հետո: 

Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) տնօրեն Տաթևիկ Գասպարյանը ներկայացրել է կենտրոնի հաշվետվությունը` նշելով, որ վերապատրաստվել են 602 դասախոսներ և արտադրական ուսուցման վարպետներ, 13 փորձագետներ, ինչպես նաև վերանայվել են նախկինում մշակված 12 չափորոշիչներ: Ուսումնական գործընթացի և կրթական ծրագրերի մշտադիտարկում է իրականացվել  10 ուսումնական հաստատություններում: 

արհեստագործական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը զեկուցել է ոլորտում կատարված հիմնական աշխատանքների մասին: Այս ուսումնական տարում ներդրվել է  երեք նոր մասնագիտություն.  մասնավորապես «Սառնարանային տնտեսություն» մասնագիտությունը  ներդրվել է Երևանի տարածաշրջանային թիվ 2, Արարատի տարածաշրջանային և Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջներում,  «Ծխախոտի աճեցման և վերամշակման տեխնոլոգիա» մասնագիտությունը` Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում և «Հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» մասնագիտությունը` Ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի քոլեջում: 2019 թ. վերանայված  թվով 8 չափորոշիչներում որպես  պարտադիր բաղադրիչ  ներառվել է ձեռներեցության մոդուլը, ևս 4-ը մշակման փուլում են գտնվում: ՄԿՈՒ 12 ուսումնական հաստատությունում փորձարարական կարգով իրականացվում է դուալ ուսուցում՝ 8 մասնագիտության գծով՝ 41 մասնավոր ընկերությունների հետ համագործակցությամբ: Վարչության պետի խոսքով` քայլեր են ձեռնարկվում Հայաստանում դուալ համակարգի հետագա ընդլայնման  և աշխատանքի վրա հիմնված ուսուցման զարգացման ուղղությամբ, համագործակցություն է ծավալում շուրջ 20 միջազգային կազմակերպության հետ: ԿԳՄՍՆ աջակցությամբ «Անուշավան Աբրահամյան» բարեգործական կրթական հիմնադրամի և Արցախի Հանրապետության կրթութան, գիտության և սպորտի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, ըստ որի, Բերձոր քաղաքում կհիմնադրվի գյուղատնտեսական քոլեջ:
-ի նիստում անդրադարձ է եղել նաև աշխատաշուկայի վերլուծության և պահանջարկ ունեցող մասնագիտությունների ցանկի հստակեցման խնդիրներին, առանց որի հնարավոր չէ մասնագիտությունների արդյունավետ պլանավորում և տեղերի բաշխում իրականացնել: Նշվել է, որ բոլոր քոլեջներում և ուսումնարաններում արդեն գործում են կարիերայի կենտրոններ, որոնք իրականացնում են մշտադիտարկում` շրջանավարտների աշխատանքի տեղավորման վերաբերյալ:

Խորհրդի անդամները  ներկայացրել են նաև մի շարք  առաջարկություններ 2020-2025 թթ. ՄԿՈւ ոլորտում նախատեսվող գործողությունների վերաբերյալ:

նիստը` ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել ՄԿՈՒԶԱԽ-ի անդամներին` 2019 թվականի աշխատանքի համար և շնորհավորել նրանց առաջիկա տոները` հույս հայտնելով, որ 2020 թվականի աշխատանքն ավելի բովանդակային և արդյունավետ կլինի:
-ի նիստին ներկա է եղել նաև ոլորտն համակարգող նախարարի տեղակալ Գ. Թամրազյանը: Խորհրդի կազմում ընդգրկված են

գործատուների, արհեստակցական միությունների և պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)