ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԱԺ-ում քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը

Հունվարի 14, 2020
Պաշտոնական

Ազգային ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվել է «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը նշել է, որ նախադպրոցական կրթությունն ուսումնական գործընթացի կարևորագույն առաջին օղակն է, և առավել երկարաժամկետ կտրվածքով համակարգային փոփոխությունների արդյունքները տեսանելի կլինեն նաև վերոնշյալ օրենքով:

Արայիկ Հարությունյանը ներկայացրել է օրենքի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը: Ըստ այդմ՝ այն նախատեսում է՝ նախադպրոցական կրթության ոլորտի զարգացմանն ուղղված պետական երաշխիքների ընդունում և ամրագրում, կրթական ծառայությունների մատչելիության և հասանելիության ապահովում, այդ թվում՝ քաղաքաբնակ և գյուղաբնակ, հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական և տնտեսական դժվարին պայմաններում հայտնված երեխաների համար: Բացի այդ, ակնկալվում է երեխաների կյանքի և առողջության պայմանների բարելավման, խնամքի, սննդի կազմակերպման, ուսումնանյութական բազայի ամրապնդման համար իրավահարաբերությունները կանոնակարգող նորմատիվային իրավական երաշխիքների  հիմքի ապահովում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներգրավման, նախադպրոցական տարիքի երեխաների համախառն ընդգրկվածության, նախադպրոցական կրթական ծառայությունների մատչելիության շարունակական ապահովում: Ակնկալվում է նաև հաստատությունների ղեկավար և մանկավարժական կադրերի վերապատրաստման և մասնագիտական որակի բարձրացման, ատեստավորման, հաստատությունների գործունեության կանոնակարգում, միասնական մոտեցումների  և զարգացման ապահովում, նախադպրոցական հաստատությունների գործունեության ֆինանսավորման նոր և հստակ մեխանիզմների մշակում ու ներդրում և այլն:

Արայիկ Հարությունյանի ելույթին հաջորդել են հանձնաժողովի անդամների հարցերը: Նրանց հետաքրքրել են նախադպրոցական այլընտրանքային մոդելների, բոլոր նախադպրոցական հաստատությունների համար հավասար պայմանների ապահովման, ոչ պետական դպրոցների լավագույն մոդելների օգտագործման հնարավորության, ազգային փոքրամասնության ներկայացուցիչների կրթության կազմալերպման, կենսաթոշակային տարիքի դաստիարակների, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար նախադպրոցական կրթության ապահովման հարցերը: Պատգամավորներին հետաքրքրել է նաև նախադպրոցական հաստատությունների ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորության, զանազան զարգացման կենտրոնների գործունեության ու լիցենզավորման և այլ հարցեր:

Նախարարը հանգամանալից պատասխանել է բոլոր հարցերին՝ շնորհակալություն հայտնելով շահագրգիռ քննարկման համար: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ հնչած բոլոր առաջարկություններին և դիտողություններին անդրադարձ կլինի օրենքի նախագծի առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)