ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Մաթեմատիկական վիկտորինա» խաղ-մրցույթ

Հունվարի 16, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 15-ին Կապանի N13 հիմնական դպրոցի IVա դասարանում տեղի ունեցավ «Մաթեմատիկական վիկտորինա» խաղ-մրցույթ /դասվար՝ Ռ. Մաթևոսյան/։

Միջոցառման նպատակն էր՝ բարձրացնել հետաքրքրությունը մաթեմատիկայի նկատմամբ, թույլ տալ աշակերտներին տեսական գիտելիքները կիրառել գործնականում, զարգացնել տրամաբանությունը և եզրակացություններ կատարելու հմտությունները: Վիկտորինան բաղկացած էր մի քանի փուլերից՝ բլից հարցեր, տրամաբանական հարցեր, հանելուկներ, ռեբուսներ, թաքնված թվեր: Երեխաները վիկտորինային մասնակցում էին մեծ հետաքրքրությամբ: Մրցույթի ավարտին թիմերին տրվեց պատվոգրեր:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժ.Վարդանյան