Հունվարի 24-ին Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի XI-XII դասարանների աշակերտները ուսուցիչներ Ռ.Ղազանչյանի և Մ.Դանիելյանի ղեկավարությամբ ներկայացրին դաս-քննարկում`«Կլոր սեղան» վերնագրով, որի խնդիրն էր ծանոթանալ կրթական համակարգում տեղի ունեցող փոփոխություններին:
Քննարկման մասնակիցները ազատ ու անկաշկանդ մտքեր փոխանակեցին և կատարեցին եզրահանգումներ:
(Կայացավ ևս մեկ դաս`իրականացնելով ԿԳՄՍ նախարարության հանձնարարությունը`կազմակերպել համապատասխան միջոցառումներ`նվիրված կրթության միջազգային օրվան, որը հռչակվել էր 2018թ. դեկտեմբերի 6-ին Միավորված ազգերի կազմակերպության կողմից):