ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Հունվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Այդ տոնին ընդառաջ` Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցի «ՆԶՊ և ԱԿ» առարկայի ուսուցիչ Հ.Մեսրոպյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում Արցախյան պատերազմի մասնակիցների հետ: Դպրոցի պատվավոր հյուրերն էին Աիդա Սերոբյանը (Արցախյան ազատամարտի կանանց հասարակական խորհրդի նախագահ, բուժծառայության գնդապետ), Աղասի Կարապետյանը (Արաբկիր վարչական տարածքի ԵԿՄ նախագահ) և Հենրիկ Ավետիսյանը (Արաբկիր վարչական տարածքի ԵԿՄ երիտասարդական թևի նախագահ):

Ազատամարտիկները, հպարտությունը, հուզմունքն ու հումորը իրար շաղախած, պատմեցին ինչպես իրենց, այնպես էլ հերոս ընկերների և Արցախի`անկոտրում կամքի տեր մարդկանց մասին, պատմեցին, թե քանի անգամ է մահը շրջանցել իրենց, քանի անգամ են իրենք նայել նրա սահմռկեցուցիչ հայացքին, բայց չեն ընկրկել…

Հանդիպումն ավարտվեց դպրոցի տնօրեն Հ.Դավթյանի շնորհավորական և շնորհակալական խոսքով`ուղղված հայոց բանակին, հայ զինվորին և մեր կողքին ապրող հերոսներին, որոնց շնորհիվ կրկին ապրեցինք հաղթանակի բերկրանքը: