ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 29, 2020
Դպրոցական անցուդարձ

Համագործակցություն հանուն դաստիարակության

Հունվարի 24-ին Կապանի N5 հիմնական դպրոցի 3-րդ «ա» դասարանի ծնողական լսարանում «Օգնության դաս» վարեց դաստիարակչական աշխատանների կազմակերպիչ Հասմիկ Մեսրոպյանը:

Դասի թեման` «Երեխայի իրավունքները և ամենաթողությունը»:

Դասի նպատակն էր զինել ծնողներին գիտելիքներով, հմտություններով, որոնք անհրաժեշտ են դրական դաստիարակչական մոտեցումների համար:

Ծնողները նշեցին, որ դասընթացն արդյունավետ է և օգնում է զերծ մնալ խիստ ու վնասակար միջոցների կիրառումից, որ դա ակնհայտ արտացոլվում է երեխայի վարքով:

Լսարանն ընդհանրացրեց` դասընթացը ձևավորում է հետաքրքիր համագործակցային միջավայր, որում հստակեցվում է ազատության սահմանները, և ամենաթողությունը իրավունքի երաշխիք չի կարող լինել:

Կապանի N 5 հիմնական դպրոց