ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ավանդախաղ»․ ազգային ծեսերն ու տոները՝ ինտերակտիվ ներկայացումների միջոցով

Հունվարի 31, 2020
Մշակութային լուրեր

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Մուղդուսյան արվեստի կենտրոնի նախաձեռնությամբ իրականացվում է «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագիրը, որի շրջանակում ինտերակտիվ ներկայացումների միջոցով երեխաները ծանոթանում են ազգային ծեսերին ու տոներին։ Մուղդուսյան արվեստի կենտրոնում հունվարի 27-ին բեմադրվել է Բարեկենդանին նվիրված ինտերակտիվ ներկայացումը: Միջոցառման ընթացքում Ն. Աղբալյանի անվան միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները ծանոթացել են Բարեկենդանի տոնի խորհրդին, երգել, հանելուկներ ասել, խաղացել այնպես, ինչպես հնում՝ Բարեկենդանի ժամանակ, իսկ տոնական ուտեստներից համտեսել են հալվան:

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությանն ու փոխանցմանն ուղղված «Ավանդախաղ» կրթամշակութային ծրագրի շրջանակում կկազմակերպվեն նաև Տրնդեզին, Սուրբ Սարգսին, Պահքին, Ծաղկազարդին ու Զատիկին նվիրված միջոցառումներ։

«Ավանդախաղ» ծրագիրը մեկնարկել է հոկտեմբերից, որի առաջին փուլում Մուղդուսյան արվեստի կենտրոնի գեղարվեստական թիմը՝ արվեստագետներ Նաիրա Մուղդուսյանը, Անի Ամսեյանն ու Հակոբ Մազլումյանը վերապատրաստվել են՝ մասնակցելով ժողովրդական վարպետ Լալա Մնեյանի դասերին, մշակել սցենարներ՝ ներկայացումներ կազմակերպելու համար։

Մուղդուսյան արվեստի կենտրոնն արդեն հյուրընկալել է շուրջ 250 երեխաների, ևս 180-ը կմասնակցեն նոր կազմակերպվող ներկայացումներին: Ներկայացումների մուտքն ազատ է` նախապես գրանցվելով։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)