ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մասնագիտական կողմնորոշման բաղադրիչ հանրակրթության համակարգում

Հունվարի 31, 2020
Պաշտոնական

ՀՀ մարզերի և Երևանի 10 հանրակրթական դպրոցներում գործում են մասնագիտական կողմնորոշման ակումբներ` սովորողներին ապագա մասնագիտության ընտրության հարցում ուղղորդելու և աջակցելու նպատակով:

Նախորդ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակից 8-11-րդ դասարանների շուրջ 829 աշակերտներ շաբաթական մեկ անգամ մասնագիտական կողմնորոշման ակումբներում մասնակցել են խմբակների և ստացել գիտելիքներ աշխարհում գոյություն ունեցող մասնագիտությունների, աշխատաշուկայի պահանջների վերաբերյալ:

Ծրագիրն իրականացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների համագործակցությամբ` «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» հայաստանյան ներկայացուցչության կողմից ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության` հմտություններ ապագայի համար» տարածաշրջանային ծրագրի (2018-2020թթ․) շրջանակում:

ԿԳՄՍ նախարարությունում հրավիրված քննարկման ժամանակ ամփոփվել են փորձնական ծրագրի արդյունքները:

ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը նշել է, որ մասնագիտական կողմնորոշման աջակցությունը կրթության և դաստիարակության կարևոր բաղադրիչ է. «Արագ փոփոխվող մասնագիտությունների ներկա ժամանակաշրջանում առանց մասնագիտական կողմնորոշման կրթության հետագա արդյունավետ պլանավորումն ու կարիերայի կառուցումն անհնար է: Մենք կարևորում ենք դպրոցներում մասնագիտական կենտորնների ներդրումը և նախատեսում ենք արդյունքների ամփոփումից և վերլուծությունից հետո ծրագիրն ընդլայնել` նման կենտրոններ ներդնելով բոլոր դպրոցներում: Երբեմն պատահում է, որ մարդիկ ընտրում են որևէ մասնագիտություն, սակայն կարճ ժամանակ անց հասկանում են, որ սխալվել են: Աշակերտը դպրոցում պետք է իմանա` ինչպիսի մասնագիտություններ կան, ինչպիսի մասնագիտություն կարող է ինքն ընտրել»,- նշել է Ա. Արշակյանը:

Սեյվ դը չիլդրեն Հայաստանի Կրթության և երիտասարդության հարցերով փորձագետ Իռեն Սարգսյանն իր հերթին կարևորել է մասնագիտական կողմնորոշման ակումբների փորձարկումը Երևանի և ՀՀ մարզերի 10 թիրախային համայնքներում՝ մասնավորապես նշելով․ «Հիմնվելով փորձարկման արդյունքների գնահատման և վերլուծության վրա՝ կարևոր է գծել ճանապարհային քարտեզ՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում մասնագիտական կողմնորոշումը համընդհանուր ներդրման նպատակով»։

Քննարկման ընթացքում ներկայացվել է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության «Թիրախային դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբների գնահատում» հետազոտությունը: Նշված 10 դպրոցներում մասնագիտական կողմնորոշման ակումբներ ձևավորելու նպատակով կատարվել է դասասենյակների վերանորոգում, կահույքի և տեխնիկայի տրամադրում, դասավանդողների վերապատրաստում: Համաձայն ուսումնասիրության` մասնագիտական կողմնորոշման դասավանդումը 5 միավորանոց համակարգով ուսուցիչները գնահատել են 4,5 միավոր, տնօրենները` 5 միավոր, որպես հիմնավորում նշելով, որ դասընթացը կարևոր է աշակերտների հետագա մասնագիտական կարիերայի պլանավորման համար: Արդյունավետ է գնահատվել նաև դասընթացի բովանդակությունը: Մասնագիտություն ընտրելու համար աշակերտները կարևորում են՝ ինքնաճանաչումը, իրենց ուժեղ և թույլ կողմերի, կարողությունների (ընդունակությունների), ցանկությունների և հետաքրքրությունների մասին իմացությունը:

Մոտեցումները տարբեր են այն հարցում, թե երբ է պետք սկսել կրթության շարունակականության պլանավորումն ու մասնագիտական նախնական կողմնորոշումը:

Մասնագիտական կողմնորոշման դասընթացը հանրակրթության համակարգում ամբողջությամբ ներդնելու համար կարևորվել է ֆինանսավորման բաղադրիչը, դասավանդման արդյունավետությունը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)