ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառում

Հունվարի 31, 2020
Դպրոցական անցուդարձ

Հունվարի 30-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի 5-րդ դասարանի աշակերտները անակնկալ մատուցեցին իրենց ուսուցիչներին` ներկայացնելով «Հայոց արքաները» խորագիրը կրող դաս-միջոցառումը Հայրենագիտություն առարկայից (ուսուցիչ` Ա.Աղայան)։ Դասարանը բաժանվել էր 4 թիմի, և յուրաքանչյուրը ներկայացրեց մեր արքայատոհմերի պատմությունը, նշանավոր արքաներին և պատմական կարևոր իրադարձությունները: Գեղեցիկ հանդերձանքներով և հետաքրքիր բեմականացումներով երեխաները արժևորեցին Գ. Նժդեհի խոսքերը. «Ժողովրդի անմահության կոթողը պատմությունն է: Վայ այն ազգին, որի անցյալը լոկ մի գերեզման է անխոս»։

Սա 5-րդ դասարանցիների առաջին ինքնուրույն բաց դասն էր։