ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Աշակերտակենտրոն առօրյա

Փետրվարի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 4-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի Աշակերտական խորհրդի նիստի օրակարգում` փետրվարի 14-ին աշակերտական ինքնակառավարում իրականացնելու հարցն էր։ 6-9-րդ դասարանների նախագահները, փոխնախագահները և հրավիրված ակտիվը քննարկեցին նախագծի ձևաչափը , օրակարգում ներառված ընթացիկ հարցերը և կայացրեցին։

Որոշում․

1. Փետրվարի 14-ին իրականացնել համադպրոցական աշակերտական ինքնակառավարում։

2. Շաբաթվա հերթապահ 9-րդ «բ» դասարանի վերահսկողության ներքո առնել ռեժիմային կարգապահությունը և պատասխանատվությունը:

3. Հանձնարարել ուսուցիչներին և հաստիքային աշխատողներին փոխարինող աշակերտներին համագործակցել դասավանդող ուսուցիչների և հաստիքային աշխատողների հետ` ճանաչելու պաշտոնային պարտականությունները:

4. Հանձնարարել աշակերտներին համագործակցել դպրոցի օպերատորի հետ` պատրաստելու օրվա բովանդակության թղթապանակը (անվանացանկ, անվանաքարտ, ուղղորդող կարգախոսեր… )։

Կապանի N 5 հիմնական դպրոց