ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դաս֊միջոցառում «Հայդուկային շարժում» թեմայով

Փետրվարի 5, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ.3 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հ. Ղազարյանը կազմակերպել էր բաց դաս֊միջոցառում VIIIբ դասարանում։ Թեման էր՝ «Հայդուկային շարժում»։ Թեմայի ընտրությունը ինքնանպատակ չէր. նվիրված էր Հայոց բանակի 28֊ամյակին։ Հայդուկային շարժումը հայ ազգային֊ազատագրական շարժման փառավոր էջերից է։ Այն նպաստեց հայ ժողովրդի ազգային ինքնագիտակցության բարձրացմանը։ Բազմաթիվ հայ խիզախ վրիժառուներ իրենց սխրանքներով անմահացան ժողովրդի սրտում՝ ապացուցելով, որ ավելի լավ է զոհվել պատվով իբրև մարդ, քան քարշ տալ խղճուկ, ստրկական գոյությունը։ Ներածական խոսքում ուսուցիչը ներկայացրեց հայդուկային շարժման առանձնահատկությունները և նշանավոր հայդուկապետերի գործունեությունը։ Այնուհետև դասարանը բաժանվեց խմբերի և յուրաքանչյուր խումբ ներկայացրեց առասպել դարձած անկրկնելի Գևորգ Չաուշի, Անդրանիկ Օզանյանի, Հրայր Դժոխքի, Արաբոյի և Աղբյուր Սերոբի կյանքն ու գործունեությունը,որը ուղեկցվում էր տեսանյութերի և հայրենասիրական երգերի ուղեկցությամբ։Սովորողները խրոխտ պարով ու երգով,տպավորիչ «Հայ ֆիդայիներ» բեմադրությամբ ամփոփեցին դաս միջոցառումը։