ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Դաստիարակության դրական մոտեցումներ»

Փետրվարի 6, 2020
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում կայացավ ԾԽ սեմինար-պարապմունքը «Դաստիարակության դրական մոտեցումներ» ծրագրի շրջանակներում /Դասընթացավար Ռոզա Թևանյան/: 

Թեման՝ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները:

Հասկանալ և տարբերակել.

ա/ Երեխաների իրավունքներն ու պարտականությունները տարբեր իրավիճակներում:

բ/ Երեխայի իրավունքների ընդհանուր սկզբունքները: Սեմինարի նպատակն էր երեխայի հիմնարար իրավունքների վերաբերյալ ծնողների իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Ներկայացվեցին ՄԱԿ-ի կոնվենցիայով ամրագրված երեխայի իրավունքները, ծնողների կողմից հնչեցին բազմաթիվ հարցեր, որոնց շուրջ ծավալվեց արդյունավետ քննարկում: Հարգելի ծնողներ, հաշվի առնելով երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները,հաճախ զրուցեք նրանց հետ:Իսկ հարցազրույցի ընթացքում պետք է լինեք նրբանկատ, որպեսզի երեխային չպարտադրեք իր համար դժվար ըմբռնելի կամ ոչ ընդունելի արժեքներ ու հայացքներ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան