ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հառավար դաս

Նոյեմբերի 14, 2016
Դպրոցական անցուդարձ

Գյուղական դպրոցների զարգացման ծրագրի շրջանակներում 2016թ. նոյեմբերի 11-ին  ՀՀ չորս և ԼՂՀ  մեկ  դպրոցներում կազմակերպվել է հերթական հեռավար տեսադասը: Այս անգամ կապ է հաստատվել  ՀՀ  Սյունիքի մարզի Շաքիի, Լոռու մարզի Լեռնապատի, Տավուշի մարզի Բերդավանի   միջնակարգ դպրոցների, ինչպես նաև ԼՂՀ Մարտակերտի շրջանի Մատաղիսի  դպրոցի հետ:  Հեռավար դասը իրականացվել է  Հայաստանի կրթական ցանցի ընձեռած տեխնոլոգիական հնարավորություններով:

Դասը կազմակերպվել է  Երևանի թիվ 198  ավագ դպրոցում «Հասարակագիտություն» առարկայից, որը վարել է նույն  դպրոցի ուսուցչուհի  Լիլիթ Գրիգորյանը:

Մինչև դասի սկսվելը մասնակից դպրոցների աշակերտները ներկայացել և ողջունել են միմյանց: Հեռավար դասին մասնակցում էին 10-րդ դասարանի աշակերտները: Ընտրված թեման շատ արդիական էր: Դասի նպատակն էր աշակերտներին ծանոթացնել ՄԱԿ-ի կողմից առանձնացված աշխարհի 17 խնդիրներներին: Յուրաքանչյուր դպրոցի մասնակցող դասարան բաժանվեց  երկու խմբի և յուրաքանչյուր խումբ ստացավ  երկու խնդիր: Շաքիի միջնակարգ դպրոցի աշակերտներին հանձնարարվեց  հերևյալ խնդիրները՝

1. Հասնել գենդերային հավասարության և զորացնել բոլոր կանանց ու աղջիկներին:

2. Ապահովել հասանելիություն և կայուն ձեվով կառավարել ջուրն ու սանիտարական  պայմանները  բոլորի  համար:

Խմբերը քննարկեցին  իրենց  խնդիրները  և որոշեցին այն քայլերը, որ անհրաժեշտ է ձեռնարկել իրավիճակը բարելավելու համար: Այդ առաջադրանքը կատարելու համար աշակերտները ստացան  20  րոպե ժամանակ: Նրանք գրառեցին խմբի առաջարկությունները և դրա լուծման ուղիները, այնուհետև  ներկայացրեցին  բոլոր դպրոցներին:

Վերջում խմբերը համեմատեցին իրենց որոշումներն ու  ՄԱԿ-ի որոշումները և ներկայացրեցին  իրենց վերաբերմունքն ու կարծիքները: 

 

Սյունիքի մարզի Շաքիի միջնակարգ դպրոցի ուսուցչուհիներ` Ա.Առաքելյան և Ս.Գրիգորյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)