ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարի 19-ը՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ Հայաստանի Հանրապետությունում նշվում է որպես «Գիրք նվիրելու օր»

Փետրվարի 14, 2020
Պաշտոնական Օրվա խորհուրդ

Գիրք նվիրելու օրը՝ գրադարաններում

Այս տարի ևս ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության 12 գրադարաններում (գրադարանների ցանկը և միջոցառումների ծրագիրը կցվում է)՝ Հայաստանի ազգային, Խնկո Ապոր անվան ազգային մանկական և մարզային գրադարաններում կիրականացվեն բազմաբովանդակ ծրագրեր և միջոցառումներ:

Կանցկացվեն գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ, ցուցահանդես-տոնավաճառներ, գրքի նվիրատվության ակցիաներ, վիկտորինաներ, խաղ-մրցույթներ, հեքիաթապատումներ, ինտերակտիվ ընթերցումներ, քննարկումներ հեղինակների հետ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն