ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Փետրվարի 19-ին կմեկնարկի Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը

Փետրվարի 14, 2020
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը ՀԳԱ-ի և «ԻԲԲԻ Արմենիայի» համագործակցությամբ՝ փետրվարի 19-21-ը կանցկացնի արդեն ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի երևանյան 16-րդ տոնավաճառը, որին իրենց մանկապատանեկան հավաքածուներով կմասնակցեն ՀՀ մի շարք հրատարակչություններ և գրատներ: Տոնավաճառին զուգահեռ գրադարանում կիրականացվի միջոցառումների ծրագիր (ծրագիրը կցվում է). պաշտոնական բացումը՝ փետրվարի 19-ին, ժամը 14:00-ին:

Տոնավաճառի նպատակն է մանուկների և պատանիների շրջանում հետաքրքրություն առաջացնել գրքի և ընթերցանության նկատմամբ և հանրությանն իրազեկել մանկապատանեկան գրքի նորություններին:

Եռօրյա տոնավաճառի առանցքային միջոցառումը գրքի ցուցահանդես-վաճառքն է. ընթացքում նախատեսվում են հանդիպումներ և ինտերակտիվ քննարկումներ 2019 թվականի «Մանկապատանեկան գրողների և նկարազարդողների» մրցույթի մրցանակակիրների հետ, գրադարանի տարվա լավագույն ընթերցողների պարգևատրումներ, 2019 թվականի մանկապատանեկան հեքիաթի միջազգային մրցույթի ամփոփում, շնորհանդեսներ, հեքիաթապատումներ, տիկնիկային ներկայացումներ, թեմատիկ խաղ-վիկտորինաներ, ցուցահանդեսներ, վինիլային երաժշտական ունկնդրումներ, կինո և մուլտֆիլմերի դիտումներ, գրական և երաժշտական հոբելյարներին նվիրված քննարկում-տեսությունների և ունկնդրումների շարքեր, էքսկուրսիաներ, բարձրաձայն և ընտանեկան ընթերցանություն, թեյախմություն:

Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրը, կշեշտադրվի «Նվեր զինվորին» գրքի նվիրատվության ակցիան, որի ընթացքում գնված նախընտրելի գիրքը կարելի է ընծայագրել հայ զինվորին. օրվա խորհրդին համահունչ կիրականացվեն նաև թումանյանական մոտիվներով միջոցառումներ:

Փետրվարի 21-ին կկազմակերպվեն Մայրենի լեզվի միջազգային օրվան նվիրված լեզվաբանական-խաղ, զրույցներ, պատանիներին հասցեագրված միջոցառումներ տոնավաճառին մասնակից առանձին հրատարակիչների կողմից:

Տոնավաճառի արդյունքները կամփոփվեն փետրվարի 21-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)