ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Բրիտանական խորհրդի ներկայացուցիչներին

Փետրվարի 17, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Բրիտանական խորհրդի տարածաշրջանային տնօրեն Յոաննա Բուրկեին և Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանին։ Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արայիկ Խզմալյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարը կարևորել է Հայաստանում Բրիտանական խորհրդի ծավալած գործունեությունն, ինչպես անգլերեն լեզվի ուսուցման կենտրոնների, այնպես էլ երիտասարդ մասնագետների ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ուղղությամբ։ Հավաստիացնելով, որ հայկական կողմը հետաքրքրված է իրականացվող ծրագրերի շարունակականությամբ՝ Ա. Հարությունյանն արձանագրել է, որ այն համայնքներում, որտեղ գործում են այդ ակումբները, նկատելի է առաջընթացն ու միջավայրի փոփոխությունը։ «Մենք կրթությունն ու մշակույթը դիտարկում ենք միասին, և պատրաստ ենք անցած մեկուկես տարիների ընթացքում իրագործված կրթամշակութային ծրագրերի մեր փորձը կիսել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ Հայաստանը պատրաստ է համագործակցել նաև տեխնոլոգիական ուղղությամբ։

Տիկին Բուրկեն, շնորհակալություն է հայտնել ընդունելության և Բրիտանական ֆիլմերի փառատոնին նախարարի ներկայության ու ուղերձի համար, նշել, որ պատրաստ են համագործակցել այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար առաջնահերթություն են։

Ա. Հարությունյանը ներկայացրել է կրթական բարեփոխումների ընթացքը, տեղեկացրել է, որ վերանայվում են կրթական չափորոշիչները, ուսումնական ծրագրերն ու մեթոդական նյութերը՝ ընդգծելով դասավանդողների վերապատրաստման և ուսուցման մեթոդների բարեփոխման անհրաժեշտությունը։

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)