ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին

Փետրվարի 19, 2020
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մեդալակիրներին և Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը։

Նախարար Ա․Հարությունյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել իրենց հաղթանակներով բոլորին հպարտություն պարգևելու համար.

«Բոլորիս շնորհավորում եմ Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալների կապակցությամբ: Այս արդյունքը շատ հուսադրող է Օլիմպիական խաղերից առաջ: Վստահ եմ, որ առաջիկայում ավելի մեծ հաջողություններ ենք գրանցելու: Տարին օլիմպիական է, այնպես որ՝ տրամադրվում ենք մարտական»,-ասել է նախարար Արայիկ Հարությունյանը։ Նա ներկաներից հետաքրքրվել է մարզումների և մրցումների ընթացքի, առկա խնդիրների մասին և վստահեցրել, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն անելու է անհրաժեշտ բոլոր քայլերը հանրապետությունում ըմբշամարտի զարգացումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար. «Նախարարությունը չի միջամտելու ֆեդերացիայի ներքին գործընթացներին, միայն աջակցելու և խրախուսելու է լավ արդյունքներ գրանցելու համար»,-եզրափակել է Ա. Հարությունյանը:

Ներկաները բարձրացրել են նաև իրենց հուզող հարցերը, անդրադարձել են Տոկիոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին։ Ա․Հարությունյանը խոստացել է մարզիկների կողքին լինել և տարեցտարի պետական աջակցությունն ավելի հասցեական դարձնել։

Մարզիկները շնորհակալություն են հայտնել նախարարին ընդունելության համար և նշել՝ շարունակելու են ամեն ինչ անել Հայաստանի մարզական պատիվը բարձր պահելու համար:

Հիշեցնենք, որ Հռոմում կայացած Եվրոպայի առաջնությունում Արթուր Ալեքսանյանը և Գևորգ Ղարիբյանը դարձել են չեմպիոններ, իսկ Կարապետ Չալյանը, Կարեն Ասլանյանը և Արսեն Հարությունյանը բրոնզե մեդալ են նվաճել:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…