ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիրք ընթերցելը ժամանակակից է, գիրքը՝ լավագույն նվեր

Փետրվարի 19, 2020
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին ավանդաբար անցկացվող տոնը մեծ ժողովրդականություն է վայելում և մեծ արձագանք է գտել հանրության շրջանում: Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտական խորհուրդը Գիրք նվիրելու օրը ևս վերածեց տոնի և նախապատրաստեց մի շարք անակնկալներ՝ Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Ռիմա Մկրտչյանի նախաձեռնությամբ:

«Լավագույն նվերը գիրքն է» կարգախոսով առաջնորդվող աշակերտները դպրոցի բոլոր աշխատողներին, գրադարանին նվիրեցին գրքեր: Համարենք այն հաճելի անակնկալ:

Կարծում եմ՝ այս տոնի կարևոր նպատակներից է գրքի վերարժևորումն ու քարոզչությունը: Ուրախալի է, որ ներկայումս ունենք ընթերցողների մեծ բանակ: Հայ գրքի ճակատագիրը նման է հայ ժողովրդի ճակատագրին: Եվ ինչքան էլ դժվար ուղի է անցել այն, շարունակել է մնալ սիրված և պահպանել է իր հոգևոր արժեքը: Այսօր գիրք նվիրելուց բացի նվիրում ենք նաև հույզեր ու գիտելիքներ, գրականությանն ու հոգևոր-մշակութային արժեքներին հաղորդակից լինելու հնարավորություն, միտք ու հոգի, քանի որ գիրքն է, որ մարդու ներաշխարհում ոչնչացնում է չարի սաղմերը, ջրում սիրո ծիլերը և սերմանում սեր դեպի իր անձն ու ընկերը, ծնողն ու հայրենիքը, մարդն ու գեղեցիկը, սիրեցյալն ու կատարյալը: Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է. այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք ու եթե ոչ հաճախ, ապա տարվա մեջ գեթ մեկ օր մեկական գիրք նվիրենք մեր մտերիմներին: Նվիրենք միմյանց գրքեր և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին: Շնորհակալություն նվերների համար և հաճելի ընթերցանություն եմ մաղթում բոլորիդ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին: