ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հ. Թումանյանի ծննդյան օրը նշվում է որպես գիրք նվիրելու օր

Փետրվարի 20, 2020
Դպրոցական անցուդարձ

Ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր։

Այսօր Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բոլոր դասարաններում տոնական տրամադրություն էր տիրում։ 1-9-րդ դասարանների աշակերտները գրքեր նվիրեցին դպրոցի գրադարանին։ Գիրք նվիրելուց զատ, յուրաքանչյուր դասարան պատրաստել էր անակնկալ /երգ, ասմունք, փոքրիկ բեմականացում/։ Տարրական դասարանների աշակերտները գրադարանում դիտեցին Հ. Թումանյանի հեքիաթների թեմաներով մուլտֆիլմեր։ Օրվա առիթով ասմունքեցին նաև ուսուցիչներն ու գրադարանավարը /Ս. Մկրտչյան, Կ. Ոսկանյան, Ա. Նարինյան և Ս. Գալուստյան/։ Ծնողները ևս մասնակցեցին գրքի տոնին /Ալեքսանյանների ընտանիք/ և սիրով գրքեր նվիրեցին գրադարանին։