ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Lինգոֆոնային դաս

Փետրվարի 20, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-ին X-3 դասարանի աշակերտների մասնակցությամբ անցկացվեց լինգոֆոնային դաս համակարգչային սենյակում: Դասը նվիրված էր Տիգրան II Մեծի կյանքին և գործունեությանը: Դասը ապահովում էր միջառարկայական կապ «Հայոց պատմություն», «Ռուսաց լեզու» և «Անգլերեն» առարկաների միջև:

Աշակերտները թեման լսեցին տարբեր լեզուներով, ինչին հետևեց թեմայի տարալեզու ներկայացումը: Քննարկումը շատ հետաքրքիր էր, ոչ ավանդական: Քննարկմանը ներգրավվեցին նաև տնօրեն Հ.Դավթյանն և փոխտնօրեն Ա.Գևորգյանը: Շատ կարևոր էր, որ աշակերտները ընդգծեցին լեզվի դերը ինֆորմացիայի հաղորդման գործում: Դասի այս տեսակը աշակերտներին հնարավորություն կընձեռնի աշխարհին ներկայացնելու հայ ժողովրդի դարավոր պատմությունը:

Դասը կազմակերպեցին ուսուցչուհիներ Ս.Ադամյանը, Ք.Մկրտչյանը և Լ.Ղազարյանը: