ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մենք երջանիկ ենք, որ հայերենն է մեր մայրենին

Փետրվարի 21, 2020
Դպրոցական անցուդարձ

- Ընթերցենք և տարվա մեջ գեթ մեկ անգամ գիրք նվիրենք, գիրք նվիրենք և արթուն պահենք մեր մեջ ընթերցողին, չէ՞, որ արթուն ընթերցողը նախ և առաջ պաշտպանն է մայրենիի, նրա հարազատ հնչյուններին, երգեցիկ երանգներին, հարուստ բառապաշարին… ,- Կապանի N5 հիմնական դպրոցի գրադարանավարուհի Գայանե Հարությունյանը մայրենիի միջազգային օրը տեղայնացնելով Գիրք նվիրելու օրվա հետ, ցերեկույթը սկսեց հետևյալ տողերով:

Դպրոցի 7-րդ «բ» դասարանի աշակերտները հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրին իրենց սիրված գրքերը, հերոսները, գրողներն ու ստեղծագործությունները և այս ամենում կարևորվում էր ոսկեղենիկ մայրենին:

Ասելիքը համեմվեց երգ ու պարով, տոնական տրամադրությամբ, գիրք խորհրդանշող ծանուցանիշ մատուցելով :

- Մեր մտածողությունը ձևավորողը ու սնողը , նոր լեզուներ սովորելու ու ճանաչելու անարգել ճանապարհը հարթողը մեր հայերենն է:,- շնորհավորական խոսքն այս պատգամով ավարտեց դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը:

Կապանի N 5 հիմնական դպրոց