ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թումանյանի հետքերով» դաս-միջոցառում

Փետրվարի 21, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-ին «Թումանյանի հետքերով» խորագիրը կրող դաս-միջոցառումը Կապանի N13 հիմնական դպրոցի Vա դասարանում շատ ուսանելի և հետաքրքիր անցկացրեց հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Անահիտ Արզումանյանը: Երեխաները նորովի մոտեցումներով, սեփական մեկնաբանություններով և հարնդերձանքով ներկայացրին Թումանյանի մեզ բոլորիս քաջ ծանոթ հեքիաթները: Աշակերտները ներկայացել էին իրենց սիրած հերոսների կերպարներով և ուրույն խոսքերով։ Աշակերտներից մեկը հենց Թումանյանի կերպարով հյուրընկալվեց դասին և պատասխանեց աշակերտների հարցերին: Երեխաները մտովի եղան Թումանյանի ծննդավայրում՝ Լոռվա Դսեղ գյուղում և բոլոր այն վայրերում, ուր սիրել է լինել Ամենայն հայոց բանաստեղծը։

Այդ էր պատճառը, որ աշակերտների ելույթները անչափ գունեղ էին, հետաքրքիր ստեղծագործական և բեմադրական մտահղացումներով: Այս ամենը, իհարկե, այնքան տպավորիչ և վառ չէր լինի, եթե դրան չգումարվեր Թումանյանի ստեղծագորխությունների ունկնդրումը ձայներիզով: Զգացվում էր, որ հինգերորդցիները լավ հասկանում և պատկերացնում էին՝ ինչի մասին է խոսքը, շատ լավ ընկալել էին Թումանյանի ասելիքը և խորությունը: Սա առավել ընդգծվեց, երբ ուսուցչուհու հրահանգով երեխաները փորձեցին ասել, թե իրենց ներկայացրած հեքիաթներում հերոսները ինչ լավ կողմեր ունեին, կամ իրենք ինչ սովորեցին այս հեքիաթներից: Անչափ տպավորիչ էին նրանց բաց նամակները, որն ուղղված էր Թումանյանին և իր կերտած հերոսներին: Դասը բավականին հագեցած էր և արտահայտված էր միջառարկայական կապերը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան