ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Անաղարտ պահենք մայրենին

Փետրվարի 21, 2020
Դպրոցական անցուդարձ

Ձեզ եմ ասում՝ ձեզ, հայոց նորահաս երիտասարդք, ձեր անունին մեռնիմ, ձեր արևին ղուրբան, տասը լեզու սովորեցեք, ձեր լեզուն, ձեր հավատը ղայիմ բռնեցեք…
Խ. Աբովյան

Փետրվարի 21- ին Լճաշեն գյուղի Ա. Տեր- Գրիգորյանի անվան միջն դպրոցի դասարանում /դասվար՝ Հերմինե Առաքելյան/ կազմակերպվել էր միջոցառում՝ նվիրված Մայրենի լեզվի, գիրք նվիրելու և ամենայն հայոց բանաստեղծ Հ. Թումանյանի ծննդյան օրերին:

Այս տոնը մեր երախտիքի տուրքն է մեսրոպատառ հայերենին, որով արարվել են հայոց բազմադարյան հոգևոր արժեքները, մշակույթի և արվեստի մնայուն կոթողները: Դասասենյակում Մ. Մաշտոցի և Հ. Թումանյանի նկարներն էին:

Աշակերտները ներկայացրին Մայրենիի անցած հազարամյա ճանապարհը, նրա տեղն ու դերը մեր կյանքում՝ արժևորելով լեզուն որպես մեր գոյության հիմք:

Միջոցառման մասնակիցները գրքեր նվիրեցին միմյանց:

Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և հորդորեց լավ սովորել , սիրել , փայփայել և անաղարտ պահել մեր Ոսկեղենիկ Մայրենին:

Ծ. Կարապետյան