ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մայրենիի օր

Փետրվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Ժամանակի ակունքներից ես գալիս դու, իմ հա՛յ լեզու, դարերի լեռնապարերի վրայով…
Ս.Կապուտիկյան

Փետրվարի 21-ը հայոց պետական տոնացույցում իր արժանի տեղն ունի, այն ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից ճանաչվել է «Մայրենիի օր»:
Երևանի Մ.Գալշոյանի անվան հ.148 ավագ դպրոցում եռուզեռ է, տոնական տրամադրություն: Դպրոցի զարդարված սրահում աշակերտները նշեցին մայրենիի տոնը`ներկայացնելով նրա տեղն ու դերը մեր կյանքում, արժևորելով լեզուն `որպես մեր գոյության հիմք: Հնչեցին շնորհավորանքներ, հուզառատ ասմունք և երգերի գեղեցիկ կատարումներ: Տոնին յուրահատուկ ձևով մասնակցեցին նաև «Արհեստագործական» հոսքի աշակերտները իրենց կերպարվեստի ուսուցչուհի Ք.Սահակյանի նախաձեռնությամբ: