ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան

Փետրվարի 24, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի Մ. Գալշոյանի անվան հ. 148 ավագ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Կարապետյանը XI-3 դասարանի աշակերտների հետ անցկացրեց բաց դաս՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան, որը Հայաստանում նշվում է 2005 թվականից:

Աշակերտները ներկայացրին մեր մայրենի լեզվի մասին օտարազգի անվանի մարդկանց և հայ գրողների մտքերը, արտասանեցին մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ:
Այս տարի լրանում է Վահան Տերյանի ծննդյան 135 ամյակը և նրա մահվան 100 տարին: Նշեցին, որ մայրենի լեզվի ամենակատարյալ արտահայտությունը Վ. Տերյանի պոեզիայի լեզուն է, որն իր բյուրեղյա մաքրությամբ մնացել է անգերազանցելի:

Աշակերտներն ասմունքեցին Վ. Տերյանի բանաստեղծություններից: Հնչեցին երգեր`գրված Վ. Տերյանի խոսքերով:

XI-3 դասարանի ստեղծագործող աշակերտները ներկայացրին իրենց գրած բանաստեղծությունները:

Բաց դասն ավարտվեց մայրենի լեզուն անաղարտ պահելու երդման խոսքով: