ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կա Մեծարենց, կա Տերյան և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության

Փետրվարի 25, 2020
Դպրոցական անցուդարձ

Եվ բնավ էլ պատահական չէ, որ փետրվարի 19-ը զարդարվում է ոչ միայն մեր հանճար Թումանյանի ծննդով, այլ նաև միմյանց գիրք նվիրելու ավանդույթով:
Գիրք նվիրելու տոնը բազմախորհուրդ է, այն հիշեցնում է մեզ, որ պետք է ճանաչենք գրքի արժեքը, ընթերցենք, նվիրենք միմյանց գրքեր ու արթուն պահենք մեր մեջ ընթերցողին:
Մասիս քաղաքի N 3 հիմնական դպրոցում փետրվարի 19-ին, նշվեց գիրք նվիրելու օրը: Դպրոցի նախասրահում ստեղծվել էր գրքերի պուրակ, որը զարդարված էր նկարազարդ գրքերով: Յուրաքանչյուր դասարան օրվա տոնի հետ կապված իր գիրքը նվիրեց հարազատ դպրոցին` հարստացնելով գրադարանը։Ավանդույթի համաձայն դպրոցի տնօրեն տիկին Է. Մուրադյանը օրվա տոնի կապակցությամբ գիրք նվիրեց գրադարանին և հավելեց, որ գիրքը մարդկային ոգու ամենամաքուր էությունն է: