ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իմ նվերը գիրքն է

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Գիրքը միայնության ընկերն է: Ընթերցանության մեջ մարդը գտնում է իրեն:

Փետրվարի 19-ը Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում տոնական էր՝ առավոտից ամենուր թևածում էր թումանյանանական շունչը:

Միջանցքներում հնչող հոգեթով երաժշտության ներքո թեʹ սովորողները, թեʹ ուսուցիչները շտապում էին կատարելու գիրք նվիրելու գեղեցիկ արարողությունը:

Սովորողները ասմունքելով Ե. Չարենցի «Տաղ ձոնված գրքերին» բանաստեղծությունը և արտասանելով գրքի մասին թևավոր ասույթներ՝ հավաստեցին, որ գիրքը միշտ իր ուրույն և անփոխարինելի տեղն ունի:

Տոնական տրամադրությունն ամբողջացավ ՀՀ Լոռու մարզպետարանի ԿՄՍ վարչության պետի պաշտոնակատար Ռաֆայել Հարությունյանի և վարչության բաժնի առաջատար մասնագետ, դպրոցի կառավարման խորհրդի անդամ Լիանա Բաբայանի անակնկալ այցով, ԿՄՍ վարչության պետը իր ելույթում կարևորեց ընթերցանության դերը, խոսքը համեմելով թումանյանական տողերով՝ շնորհավորեց սովորողներին տոնի առթիվ և գեղեցիկ փաթեթավորմամբ գրքերի հավաքածու նվիրեց:

Տնօրենի շնորհակալական խոսքին հաջորդեց երեխաների գրքեր նվիրելը հյուրերին, ուսուցիչներին և միմյանց: