ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ոսկեղենիկ մեր մայրենին` Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Վանաձորի ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցում կրկին տոնական տրամադրություն էր 6-րդ «բ» դասարանում (ուսուցիչ Տ. Ջուլհակյան) կազմակերպվել էր «Ոսկեղենիկ մեր մայրենին» խորագրով բաց դաս – միջոցառում  նվիրված մայրենիի օրվան:

Միջոցառման նպատակն էր սովորողների մեջ դաստիարակել հայրենասիրություն, զարգացնել գեղեցիկ հայերենով հաղորդակցվելու հմտություն, մայրենի լեզվի գեղեցկությունն ու ճկունությունը նկատելու, պահպանելու կարողություն:

Դասարանում թագավորում էր մաքրամաքուր հայերենը, սովորողների շրթունքներից հնչում էին հայեցի, անաղարտ ու մեսրոպաշունչ բառեր:

Դասն ավարտվեց վեցերորդցիների երդման հուզիչ արարողությամբ, նրանք ամենայն պատասխանատվությամբ երդվեցին անաղարտ ու մաքուր պահել հայերենը, սերունդներին ավանդել առավել ճոխ ու գեղեցիկ, առնական ու մաքուր հայերեն: