ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Զորավար Անդրանիկ՝ դարեդար հիշվող սուրբ անուն» խորագրով միջոցառում Լճաշենի միջնակարգ դպրոցում

Փետրվարի 26, 2020
Դպրոցական անցուդարձ

Սուրբ անուն, որ դեռ երկար կառաջնորդի մեզ դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում: Էջերն ու գրքերը, կտավներն ու քանդակները սակավ են ՝ ամբողջացնելու Անդրանիկի առեղծվածային կերպարը, ով հայ սերունդներին ներարկեց մահ սփռող թշնամուն մեռցնելու կամքն ու քաջությունը:

 Փետրվարի 25-ին Լճաշեն գյուղի Ա. Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում դաստիարակչական աշխատանք ների կազմակերպիչ Ծ. Կարապետյանի նախաձեռնությամբ կազմակերպվեց գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված Անդրանիկ Օզանյանի ծննդյան 155-ամյակին:

Դպրոցում թևածում էր հերոսի դյուցազնական ոգին:

Ցերեկույթի ընթացքում աշակերտները ներկայացրին Մեծ Զորավարի կյանքը, գործունեությունն ու հայ ազատագրական պայքարում նրա ունեցած դերը հայոց միասնության մեջ, ով հայոց պետականության ամրակուռ սյուներից էր:  

Ցուցադրվեց տեսանյութ՝ նվիրված Մեծ Զորավարին, ում անունը առասպել դարձավ ժողովրդի հոգում, երգերում ու զրույցներում:

Ցերեկույթը համեմված էր «Զորավար Անդրանիկ», «Արի զորավար», «Անդրանիկին», «Կովկասի քաջեր» հայրենասիրական  երգերով և «Յարխուշտա» պարով:

Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Աիդա Մուրադյանը և նշեց, որ Անդրանիկ Օզանյանն այն հերոսն է, ով գալով հայ ժողովրդի մաքրամաքուր, հորդահոս ակունքներից դեպի դարեր է տանում հայոց գոյապայքարը, փառքը, լուսավոր երազանքները, ազատատենչությունը, պայքարի ու արարման ոգին:

Սովորողների հետ դաստիրակչական աշխատանքների կազմակերպիչ Ծ. Կարապետյան