ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայերենը՝ աղոթքի լեզու

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 21-ին Մասիս քաղաքի հ3 հիմնական դպրոցում անցկացվեց դաս֊ցերեկույթ՝ նվիրված Մայրենի լեզվի միջազգային օրվան՝ «Հայերենը՝ աղոթքի լեզու» խորագրով։ Ցերեկույթը կազմակերպել էին հայոց լեզվի և գրականության ուսուցիչներ՝ Մ.Վարդումյանը, Ս.Մելքոնյանը և Կ. Բաբագուլյանը։ Աշակերտները ներկայացրեցին գրերի ստեղծման ընթացքը, գրերի կատարելությունը և նրանց անաղարտությունը մինչև մեր օրերը։ Նրանք գիտակցում են, որ Հայերենը բացառիկ է, զարմանալի, տրամաբանական և որ արժանի է հիացմունքի։ Նրանք իրենց գիտելիքները արտահայտում էին ճկուն գրական լեզվով, հայ բառապաշարով։ Հայերենը, իբրև Արարատյան լեզու, կոչվում է «Աղոթքի լեզու». այն աստվածային ճոխ ու աննման լեզու է։ Այսօր զգացմունքների նյութը, մեկն ու միակը՝ Հայերենն է։