ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ավ. Իսահակյանին նվիրված դաս-միջոցառում

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Մասիս քաղաքի հ․ 3 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Բաբագուլյանը 8բ դասարանի աշակերտների հետ կազմակերպել էր բաց դաս-միջոցառում՝ նվիրված Ավ. Իսահակյանին։ Աշակերտները սկզբում ներկայացրին Վարպետի կյանքը, գործունեությունը, ապա արտասանեցին բանաստեղծություններ՝ սիրո, հայրենիքի, մայրական սիրո և պանդխտության թեմաներով։ Հնչեցին Ավ. Իսահակյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։ Վերջում աշակերտները ներկայացրին «Լիլիթը» լեգենդի բեմականացումը։