ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ձեռնարկատիրական կրթություն - «Կոմպոզիցիա»

Փետրվարի 27, 2020
Դպրոցական անցուդարձ

Հանրակրթության ձեռնարկատիրական կրթության ինտեգրման շրջանակում Սյունիքի մարզի Կապանի  N 5 հիմնական դպրոցի 2-րդ «բ» դասարանի դասվար Արևիկ Հայրապետյանը  տեխնոլոգիայի ժամին ստեղծեց գործարար միջավայր և աշակերտներին մատուցեց սոցիալական պատասխանատվության դաստիարակչական գիտելիք:

-Դրամը միջոց է, ոչ թե նպատակ,- ուրախ, ուրախ բացականչեց աշակերտներից մեկը: :

-Գիտելիքը նույնպես միջոց է, ոչ թե նպատակ,- բոլորի ծիծաղը հարուցելով` բացականչեց երկրորդը:

- Այո´, գիտելիքը միջոց է դրամ ստեղծելու, իսկ դրամը միջոց, ապրելու և ապրեցնելու,- ամփոփեցին բոլորը:

Մեթոդը հաջողվեց: Ձեռնարկատիրական կրթությունը, ձևավորեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն, երեխան փորձեց ինքնուրույն հասկանալ նպատակի իմաստը և ճանաչել նպատակ տանող միջոցը, որի մի բաժինը բոլորի համար օգտագործելու կարևորությունն էլ հենց բիզնես մտածողության մշակույթի ձևավորումն է:   

Կապանի N 5 հիմնական դպրոց