ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ամփոփվել են վերապատրաստվող կազմակերպությունների ընտրության մրցույթի արդյունքները

Փետրվարի 28, 2020
Պաշտոնական

ՀՀ կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստում իրականացնելու համար երաշխավորվել են Ուսուցման ազգային հիմնադրամը և «Հույս և Ապագա» երեխաների աջակցության և զարգացման բարեգործական հասարակական կազմակերպությունը: Հրամանի համար հիմք է ծառայել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի փետրվարի 21-ի N 135-Ա հրամանով ձևավորված հանձնաժողովի եզրակացությունը:
ՀՀ ԿԳՄՍՆ կողմից հայտարարված վերապատրաստող կազմակերպության ընտրության մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած երկու կազմակերպությունները բավարարել են ԿԳՄՍ նախարարության սահմանած պահանջները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն