ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայոց բանակ-28

Մարտի 4, 2020
Դպրոցական անցուդարձ

Երևանի թիվ 201 դպրոցում տեղի ունեցավ հերթական միջոցառումը՝ նվիրված հայոց բանակի 28- ամյակին։ Դպրոցի սաները պատմական ակնարկով ներկայացրին հայկական բանակի պատմությունը՝ սկսած անհիշելի ժամանակներից մինչ օրս։ Հնչեցին հայրենասիրական բանաստեղծություններ, ցուցադրվեցին հայ զորավարների նկարներ՝զուգահեռ խոսելով նրանց զինվորական տաղանդի և սխրագործությունների մասին։ Ողջ միջոցառման ընթացքում թևածում էին զինվորի մասին երգերը, դահլիճը դղրդում էր հայոց խրոխտ յարխուշտայի դոփյուններից։ Միջոցառումը եզրափակեցին ավագ դասարանի սաները կոչ-բանաստեղծությամբ՝ ուղղված այն հայորդիներին, ովքեր թողնում ու հեռանում են իրենց հայրենիքից և նոր կյանք փնտրում օտար ափերում։