ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երեխաները կարևորում են իրենց դերը  համայնքային կյանքում

Նոյեմբերի 15, 2016
Լուրեր կազմակերպություններից

Տավուշի մարզի Բաղանիս և Ոսկևան համայնքներում գործող ի երեխաների շահերի պաշտպանության խումբն իր կարողություններն ու գիտելիքներն հզորացրեց «Շահերի պաշտպանություն և մասնակցություն որոշումների կայացման գործընթացում» դասընթացին մասնակցելով: Դասընթացի ժամանակ քննարկվում, լուծվում են մի շարք հարցեր, որոնք հաճախ թվացել են դժվար և անլուծելի: Քննարկումներից, խմբային աշխատանքներից հետո երեխաները հասկացան, որ ամեն հարց ունի իր լուծումը: Չկան անլուծելի խնդիրներ, ուղղակի դրա համար անհրաժեշտ է պատրաստականություն և թիմ: Մասնակիցներին ներկայացվեց շահերի պաշտպանության սահմանումները, տարբեր մակարդակներում շահերի պաշտպանության նախաձեռնություններ իրականացնելու քայլերը, հիմնախնդրի բացահայտումը և նպատակի, արդյունքի ձևակերպումները: Ամփոփ սահմանմամբ՝ շահերի պաշտպանությունը հանրային երկխոսություն է որոշում կայացնողների և քաղաքացիների միջև, որը փոփոխություն է ենթադրում հանրային-պետական ոլորտային քաղաքականություններում, մարդկանց վարքագծում, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում: Թիմային աշխատանքների արդյունքում երեխաները ներկայացրեցին տարբեր խնդիրներ, որոնք հնարավոր է հաղթահարել: Շատ հետաքրքիր էր շահերի պաշտպանության  գործողությունների պլանի մշակման վերաբերյալ տեսական ու գործնական մասերը, երբ երեխաները երկուական խմբերով  կարողացան իրենց առաջ քաշած հիմնախնդիրների լուծման համար որոշել  թիրախ լսարանը,  գործընկերային պայմանական օժանդակության կառուցման, ուղերձի  և հաղորդակցության  ուղիների մշակման քայլերը ուրվագծել: Համայնքների զարգացման համար լսվեցին բավականին կարծիքներ, օրինակ, համայնքներին անհրաժեշտ է երիտասարդական կենտրոն, գյուղատնտեսական շուկայի ստեղծում, ինչի արդյունքում կշահեն համայնքների գյուղատնտեսները, մարզադահլիճների անմխիթար վիճակ և այլն: Երեխաները սովորեցին, որ հիմնախնդիրների համալիր լուծման համար հնարավոր է իշխանության մարմինների, այլ կառույցների հետ համագործակցությունը: Կարևորվեց նաև համայնքային նախաձեռնություններ իրականացնելու գործում տեղական ինքնակառավարման մարմինների օգնությամբ համաֆինանսավորման ապահովումը: Խմբային աշխատանքների արդյունքում ուսումնասիրվեց թիրախ լսարանին միտված  ուղերձ կազմելու կարգը, որն համարվում է շահերի պաշտպանության առաջնային քայլերից մեկը: Ներկայացվեց նաև լոբբիզմի նշանակությունը, քարոզարշավների  ու ֆոնդահայթայթման կազմակերպման սկզբունքները, ճանապարհները, որոնք լրացուցիչ հնարավորություն են ստեղծում շահերի պաշտպանության տարբեր մակարդակներում խնդիրների հանրայնացման ու լուծման գործընթացներում: Մասնակիցներից  16 ամյա Դիանան ցանկացավ տպավորություններով կիսվել. «Ես Դիանան եմ, ապրում եմ սահմանամերձ գյուղերից մեկում  և ոչ այդքան ակտիվ առօրյա ունեի: Երբ իմացա այս ծրագրի մասին , որոշեցի միանալ  ծրագիրը և մեծ ոգևորություն ստացա: Դասընթացից  սովորել եմ  շահերի պաշտպանության մասին և գիտելիքները,  որոնք ստանում եմ այդ ծրագրի շնորհիվ, հաստատ հնարավորություն կտա կիրառել համայնքում»:

Շահերի պաշտպանության խումբը, որը ներառում է նշյալ համայնքների 23 մասնակից, կվերապատրաստվեն  տվյալների հավաքագրման ու մշակման, գործողությունների պլանավորման ոլորտներում՝ գիտելիքներ ու հմտություններ ձեռք բերելու նպատակով, կմշակեն  կմշակեն համայնքային նախագծեր և  քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ  միջոցառումների իրականացման ժամանակ կներգրավվեն  նաև որոշում կայացնողների ու հանրության շրջանակներին

Սերյոժա Առաքելյան, 17 տարեկան, խմբի անդամ
Տավուշի մարզ գ. Բաղանիս

  • Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում

    Թեմայի հեղինակ՝ anna.antonyan

    Հարգելի ուսուցիչներ,սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման՝ << Գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումը տարրական դասարաններում>>:Տարրական դասարաններում գեղարվեստական ստեղծագործությունների ուսուցումն ունի մի շարք առանձնահատկություններ: Դրանց նկատառմամբ և ճիշտ գործադրմամբ աշակերտների կողմից թեմայի յուրացումը…

  • Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարրաններում

    Թեմայի հեղինակ՝ Մադաթյան Կարինե

    ՀարգելիÕœ, ուսուցիչներ սիրով Ձեզ եմ ներկայացնում իմ թեման<<Ինչպե՞ս ուսուցանել բանաստեղծությունը տարրական դասարաններում>>:Ինչպես գրականության մեջ իրականության երևույթների արտացոլումը թերի կլիներ առանց քնարերգության, այնպես էլ դպրոցը չէր կարողանա իրագործել իր առջև դրված…

  • Գնահատման նոր համակարգը դպրոցներում. մոտիվացիայի անկու՞մ, թե՞ աճ:

    Թեմայի հեղինակ՝ Գ. Գևորգյան

    Գնահատել նշանակում է որոշել գիտելիքների,հմտությունների,արժեքների և դիրքորոշումների մակարդակը,որոնք սահմանված են ուսումնական առարկաների չափորոշիչներով: Այսօր հանրակրթական դպրոցներում գոյություն ունեն գնահատման երկու փոխկապակցված ձևեր՝ձևավորող և միավորային:2021թ.-ին,երբ դպրոցներում նոր էր ներդրվելու ձևավորվող գնահատման…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…

  • Ընթերցանության դերը տարրական դպրոցում

    Թեմայի հեղինակ՝ Մուշեղյան Քրիստինե

    Բոլորիս քաջ հայտնի է, որ ընթերցանությունը ծնում է երեխաների մտավոր և հոգևոր զարգացման հիմքերը, և դրա դերը տարրական դպրոցում անհամեմատ կարևոր է: :Այս փուլում ձևավորվում են երեխայի առաջին ընթերցողական հմտությունները,…