ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր սաների հերթական հաղթանակները.

Մարտի 9, 2020
Դպրոցական անցուդարձ

Փետրվարի 20-28-ը Աբովյան քաղաքում անցկացվեցին Կոտայքի մարզի 2020 թ. շախմատի պատանեկան առաջնության մրցումներ տարբեր տարիքային խմբերով, որին մասնակցում էին մարզի 100-ից ավելի շախմատիստներ: Մեր դպրոցից մրցումներին մասնակցեցին 20 շախմատիստներ /քանակով 3-րդը՝ Հրազդանից և Աբովյանից հետո/, բոլոր տարիքային խմբերում՝ բացառությամբ 14 տարեկանից բարձր: Ութ և ավելի ցածր տարիքային խմբում դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհիներ Նարե Պապյանը և Աստղիկ Սահակյանը մրցելով տղաների հետ աղջիկներից լավագույն արդյունքներով ստացան խրախուսական մրցանակներ:
Մինչև 12 տարեկանների մրցումներում մեր դպրոցի 5-րդ դասարանի աշակերտ Արարատ Իսպիրյանը բաժանելով 3-ից 4-րդ տեղերը պարգևատրվեց պատվոգրով և իրավունք ստացավ մասնակցելու Հայաստանի պատանիների առաջնության մրցումներին:
Մինչև 14 տարեկանների մրցումներում գերազանց հանդես եկավ մեր դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ Վրեժ Արշակյանը, որը 9-ը հնարավորից վաստակեց 7.5 միավոր և դարձավ Կոտայքի մարզի 2020 թ. չեմպիոն և իրավունք ստացավ մասնակցելու Հայաստանի պատանիների 2020 թ. առաջնությանը շախմատի ակադեմիայում: Մեր դպրոցի 7 աղջիկներ մասնակցելու են 2020 թ. շախմատի Հայաստանի աղջիկների առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարտի 21-ից ակադեմիայում:
Շնորհակալություն ենք հայտնում ուսուցիչ Տ. Տիգրանյանին և մաղթում նորանոր հաջողություններ։