ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտելիքների ամփոփում՝ բնագիտության ժամին

Մարտի 10, 2020
Դպրոցական անցուդարձ

Այսօր 6բ դասարանի աշակերտները բնագիտության ժամին /ուսուցչուհի` Հ. Մելիքյան/ խմբային աշխատանքով ամփոփում էին «Օրգանիզմների կենսագործունեությունը» թեմայից` «Սննդառություն», «Շնչառություն», «Նյութերի տեղափոխում բուսական և կենդանական օրգանիզմներում» և «Արտազատություն» դասերը։ Սովորողները օգտվելով համացանցից, լրացուցիչ տեղեկություններով լրացրել էին դասագրքի նյութը։ Կատարվեցին փորձեր, որոնցով մեկ անգամ ևս ամրապնդվեցին նրանց գիտելիքները, ինչպես նաև փոքրիկ բեմականացումներով յուրաքանչյուր խումբ ներկայացրեց իր թեման։