ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Դասաժամ՝ նուիրուած Շուշանիկ Կուրղինեանին

Մարտի 11, 2020
Սփյուռքի լրատու

Երբ կը խօսինք կանանց իրաւունքներու ձեռքբերման եւ բանուոր դասակարգի պայքարի մասին հայկական իրականութեան մէջ, չենք կրնար չանդրադառնալ այդ պայքարի հիմնական ջահակիրներէն մէկը հանդիսացող, հայ բանաստեղծուհի եւ գրող Շուշանիկ Կուրղինեանին (Shushanik Kurghinian, 1876-1927)։

Այս առթիւ, 7 Մարտ 2020-ին, Վալանսի Սբ. Սահակ եկեղեցւոյ Դաւիթեան դպրոցի 5-րդ կարգի աշակերտուհի Հերա Մահսերէճեան իր դասընկերներուն ներկայացուց 20-րդ դարու հայ կին առաջին բանաստեղծուհիներէն մէկը համարուող Շուշանիկ Կուրղինեանի կեանքն ու գործունէութիւնը։

Մահսերէճեան Հերան իր դասընկերներուն հրամցուց Կուրղինեանի ստեղծագործական էջերէն քաղուած, հայրենիքի սիրոյ եւ ազատատենչ պայքարի ձայնը հնչեցնող բանաստեղծութիւններ, որոնցմէ մէջբերենք հետեւեալ տողերը.
«Ես սիրում եմ այն ամէնը, ինչ որ գեղեցիկ է, իսկ դու գեղեցիկների գեղեցիկն ես, ի'մ հայրենիք...» («Իմ Հայրենիք», 1906)։ «Ղօղանջում են զանգակները... ղօղանջում են ամէն օր, տառապանքի կսկիծներից երգեր հիւսում ահաւոր...»  («Ազատութեան Ղօղանջներ», 1907)։

Հերային յաջորդեց 5-րդ կարգի աշակերտուհի Ժիւլիէթ Պարտաքճեանը, այս անգամ ֆրանսերէն լեզուով ներկայացնելու մեր մեծ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինեանի կեանքէն յատկանշական դրուագներ։

Ժիւլիէթ անդրադարձաւ նաեւ, թէ բանաստեղծուհիին ծննդավայրը՝ Գիւմրիի մէջ գոյութիւն ունին Կուրղինեանի անունով փողոց, դպրոց եւ գրադարան։ Երեւանի եւ տարբեր այլ քաղաքներու մէջ ալ կան նաեւ Կուրղինեանի անունով փողոցներ։

Շուշանիկ Կուրղինեանի նուիրուած մեր այս դասապահը թող ըլլայ յարգանքի տուրք` հայ կանանց իրաւունքներու պաշտպան եւ անոնց ազատագրութեան համար պայքարող մեր հայ բանաստեղծուհիին, որ իր բարձր գաղափարայնութեամբ եւ խաւարի ու բռնութեան դէմ ծառացող ազատատենչ ու արդարաշունչ ոգիով դարձաւ բանուորական եւ ֆեմինիստական բանաստեղծութեան հիմնադիրներէն մէկը հայ իրականութեան մէջ:

Ծանօթ.- Կանանց միջազգային օրուան առթիւ, Մարտ ամսուան ընթացքին իւրաքանչիւր դասապահի առաջին ժամը պիտի յատկացուի հայ կին գրողներու, որոնք իրենց ուրոյն դերն ունեցած են հայ գրականութեան զարգացման եւ հայ կանանց իրաւունքներու պաշտպանութեան մէջ։ Մեր յաջորդ դասապահը պիտի նուիրուի հայ բանաստեղծուհի, գրող Սրբուհի Տիւսաբին (Srpouhi Dussap, 1840-1901)։

 

Բէկի Էքմանեան-Պայրամեան

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…