ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գրական-ստեղծագործական մրցույթ՝ նվիրված Ե. Չարենցի ծննդյան 125-ամյակին

Մարտի 12, 2020
Մշակութային լուրեր

Չարենցի ծննդյան 125-ամյակին ընդառաջ, Ե. Չարենցի տուն-թանգարանը կազմակերպում է գրական-ստեղծագործական մրցույթ. հաղթողը կարժանանա մեծն բանաստեղծի ձուլածո մեդալի և դրամական պարգևի:

«Բանք չափաւ» խորագրով գրական-ստեղծագործական մրցույթը կանցկացվի մինչև 2022 թվականը՝ երեք փուլով: Մրցույթի մասնակիցները նախապես կներկայացնեն իրենց ստեղծագործությունները. պոեզիա՝ յոթ բանաստեղծություն, փոքր արձակ՝ երկու նովել, մեկ պատմվածք, երկու էսսե:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկվել են՝ բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը, բանաստեղծ Հակոբ Մովսեսը, խմբագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանը, գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանը, բանաստեղծ, գրականագետ Անահիտ Ասատրյանը:

Մրցույթին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման:
Յուրաքանչյուր մրցափուլից հետո ընտրվելու է մեկ հաղթող: Այս տարվա վերջին մրցափուլը կկայանա դեկտեմբերին:

Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2020 թվականի ապրիլի 6-ն է:

Մանրամասների համար կարող եք դիմել Ե. Չարենցի տուն-թանգարան` 010 53 55 94 հեռախոսահամարով:
Հայտերը ներկայացնել հետևյալ էլ. հասցեով` charents.museum@gmail.com

 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն